26.1 C
Yerevan
Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի, 2024

Մանվել Գրիգորյանն այս գիշեր տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք. «Փաստինֆո»

Կիսվել

«Մանվել Գրիգորյանի վիճակը կտրուկ վատացել է, եւ գիշերը նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք»,- այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

Թե որ հիվանդանոց է Գրիգորյանը տեղափոխվել, պաշտպանը չցանկացավ նշել, բայց ասաց, որ նոր է դուրս եկել Գրիգորյանի մոտից, եւ այս պահին անհապաղ միջոցառումներ են ձեռնարկվում. «Գիտակցությունն այս պահին տեղն է, բայց տեղը բերել են, որովհետեւ տեղափոխվելիս շատ ծանր է եղել, շաքարը 35-ից ավել էր, գլյուկոմետրն էլ ցույց չտվեց, կոմայի մեջ է ընկել, դրա համար էլ տեղափոխել են»:

Արսեն Մկրտչյանի խոսքով` այն բուժօգնությունը, որ Գրիգորյանը ստանում է քաղաքացիական հիվանդանոցում,  անգամ մեկ տասներորդի չափով հնարավոր չէր լինի ստանալ դատապարտյալների հիվանդանոցում. «Սա դասական խոշտանգում է, որ դարձել է ինքնանպատակ, փաստաբանական խումբը հնարավորություն չունի մոտենալու քրեական գործին, որովհետեւ դրանից զատ զբաղված է Գրիգորյանին սպանել չթողնելու հարցով, իսկ այդ սպանելու միտումը ակնհայտ է»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Այլ լուրեր

Կարդալ նաև