Մայրը դստեր հետ գողություն անելիս բարձրությունից ընկել և տեղում մահացել է

Կիսվել

Հունվարկ 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի հացի գործարանում գողություն է կատարվել:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կա մահացած, որը Արմավիր քաղաքի բնակիչ, 61-ամյա Գեղեցիկ Գաբրիելյանն էր։ Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ պարզել են, որ Գ. Գաբրիելյանը իր աղջկա՝ նույն հասցեի բնակիչ, 26-ամյա Հրածին Գաբրիելյանի հետ միասին հերթական անգամ գողություն կատարելու նպատակով մուտք են գործել նշված գործարանի չգործող մակարոնի արտադրամաս, որտեղ մոտ 5 մետր բարձրությունից Գ. Գաբրիելյանը վայր է ընկել և գլխի ծոծրակային շրջանում ստացած վնասվածքից տեղում մահացել:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Հ. Գաբրիելյանը քննիչի որոշմամբ ստորագրությամբ բաց է թողնվել։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

Այլ լուրեր

Կարդալ նաև