Այժմ մշակվում է ճանապարհային ոստիկանության գործելաոճի փոփոխություն: Պարեկային ծառայություն իրականացնող ոստիկանները ևս կկատարեն ճանապարհային ոստիկանի գործառույթներ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը:
«Սահանափակ քանակություն կա ճանապարհային ոստիկանների, որոնք ամեն օր կատարում են ստատիկ ծառայություն, ինչը բերում է նրան, որ քաղաքի տարբեր հատվածներ իրենց տեսադաշտից դուրս են մնում: Շարժման մեջ գտնվող ճանապարհային ոստիկանների քանակն զգալի կրճատվել է, դա իր պատճառներն ունի: Տեղերում ծառայություն իրականացնողների քանակն է շատացել, դա նաև գալիս է խցանումներից, որոնք փորձում են խցանումները բացել: Միևնույն ժամանակ, որ ՃՏՊ-ների քանակն ավելանում է, բնականաբար, այդ դեպքերով պետք է մեկնեն ճանապարհային ոստիկանները»,- նշեց Սերգեյ Ղահրամանյանը:
Փոփոխության դեպքում, ըստ նրա՝ շարժման մեջ գտնվող ճանապարհային ոստիկանների թվաքանակը զգալի կմեծանա:
«Նույնիսկ ամեն թաղամասում մեկ տասնյակից ավելի կարգախումբ կլինի, և իրենք մշտապես շրջիկ ծառայություն պետք է իրականացնեն:
Այս դեպքում վարորդները, որոնք իրենց օրենքից դուրս են համարում, մշտապես ճանապարհային ոստիկանների տեսադաշտում կլինեն»,- նկատեց նա:
«Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիրի խոսքով՝ փոփոխության առումով ֆինանսական խնդիրներ ի հայտ կգան: Միայն Երևանում Ոստիկանությունը ձգտում են 100-ից ավելի կարգախմբեր ներդնել:
«Թե երբ կարող է լինել փոփոխությունը, չեմ կարող ասել, բայց իրավական տեսնակյունից մշակվում է օրենքների փոփոխություն»,- տեղեկացրեց Սերգեյ Ղահրամանյանը:
Սկզբնաղբյուր՝ tert.am