Ճշմարտությունը պետք է բռունցքներով լինի, այլապես նրան ոտնակոխ կանեն

Կիսվել

Էստեղ ոչ մի «դեմոկրատիայի» մասին մի էլ երազեք, երբ մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում՝ հիբրիդային, ինֆորմացիոն պատերազմի, լինել – չլինելու պատերազմի, երբ դրված է հայկական պետականության և ընդհանրապես՝ հայ ազգի գոյության հարցը:

Չպետք է մոռանալ, որ այդ նույն «դեմոկրատիան» խաչեց Քրիստոսին և իշխանության բերեց Հիտլերին, իսկ մեր դեպքում՝ այս խեղկատակին:

Ամբողջ ազգը պիտի կանգնի խստագույն կարգուկանոնի ուղու վրա բոլոր ոլորտներում՝ էկոնոմիկա, քաղաքականություն, տեղեկատվական դաշտ, և նույնիսկ՝ անձնական հարաբերություններում: Մոբիլիզացիա – ազգի կենսագործունեության բոլոր ոլորտներում – ահա ուղին դեպի մեր հասարակության մեջ առաջացած այն պառակտման, ապատիայի ու անելանելիության հաղթահարման, այն իրավիճակի, որ ստեղծեցին այս անհայրենիք տականքները, որոնք իշխանության եկան «դեմոկրատական», իսկ իրականում՝ մանիպուլյացիաների ու խաբությունների ճանապարհով:

Ճշմարտությունը պիտի բռունցքներով  լինի, այլապես նրան ոտնակոխ կանեն մանրավաճառի հոգեբանությամբ մարդիկ, ովքեր փնտրում են, թե որտեղից  ինչ-որ բան  փախցնեն ու իրենք իրենց հաջողակ երևակայեն:

NeverAgain

Այլ լուրեր

Կարդալ նաև