Ճապոնիայում երկու մարդու նկատմամբ մահապատիժ է կիրառվել, հաղորդում է Kyodo-ն:
Դատավճիռն ի կատար է ածվել հինգշաբթի, դեկտեմբերի 27-ի առավոտյան, Ճապոնիայի արդարադատության նախարար Տակասի Յամասիտիի հրամանով: Կախաղան բարձրացվածների անունները չեն նշվում:
2018-ի ընթացքում երկրում մահապատժի են ենթարկել 15 մարդու, ավելի քան հարյուրը սպասում են իրենց պատժին: