Արտատպված է` Սայաթ Շիրինյանի ֆեյսբուքյան էջից.
Ձեր վարչապետը արժանապատվություն ու ինքնասիրություն չունի։
Վարչապետի պաշտոնը բռնազավթած և փաստացի վարչապետ համարվող անձը, թքած ունի ինչպես՝պետության հեղինակության, այնպես էլ՝ իր հպարտ քաղաքացիների վրա։
Ի՞նչ բացատրություն և արդարացում կարող էս գտնել նիկոլի արարքներում,գործողություններում, երբ հիմա ՄԻԵԴ-ում քննվում է նիկոլ փաշինյանի հայցը՝ ,, նիկոլ փաշինյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության,,։Պատկերացնում եք ,,նիկոլ փաշինյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության,,։
Որևէ արդարացում կամ արդարացման փորձ հավասարազոր է ստորության։
Համեմատեք և համոզվեք ինքներդ։
Շուրջ մեկ տարի առաջ նախագահ Քոչարյանի փաստաբանները՝ 300.1 հոդվածի սահմանադրականության հարցի վերաբերյալ դիմել էին ՍԴ, բայց, երբ իշխանությունները սկսեցին շահարկել այդ հանգամանքը, հարձակվել ՍԴ-ի վրա, և , որպեսզի չկազմալուծվեր ՍԴ-ի աշխատանքը, նախագահ Քոչարյանը վտանգելով, զոհաբերելով իր անձնական ազատությունը, ցուցաբերելով բացառիկ ազգային ու պետական մտածողություն՝ ՍԴ-ից ետ վերցրեց իր հայցադիմումը։
Դատողությունները թողնելով Ձեզ միայն կավելացնեմ, որ նախագահ Քոչարյանին այլընտրանք չկա։