ՀՔԾ. Քոչարյանի գործով դատավոր Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրասվում

Կիսվել

Մեղադրյալ Ռոբերտ  Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի  դեմ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ–ում նյութեր են նախապատրասվում։ Այս մասին հայտնել է  ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Սիրունյանը գտնում է, որ Դավիթ Գրիգորյանի Ռ.Քոչարյանին ազատ արձակելու և գործը Սահմանադրական դատարան ուղարկելու գործնթացում առկա են ոչ միայն դատավարական խախտումներ,այլ նաև առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ:

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի հաղորդումը Դատախազությունն ուղարկել էր ՀՔԾ` կցելու այնտեղ եղած հաղորդմանը:

Այլ լուրեր

Կարդալ նաև