Հրաժարականների շքերթ. ԱԳՆ, ՊՆ, ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաները հեռանում են

Կիսվել

Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը Փաշինյանին հորդորել է անվտանգության խորհրդի նիստին նման հայտարարությամբ հանդես չգալ: Սակայն Փաշինյանն անդրդվելի է մնացել ու ԱԳ-ի հետ չհամաձայնեցված հայտարարություն է արել, որից հետո նախարարը հրաժարական է ներկայացրել:

ԱԳ փոխնախարարները Այվազյանի հրաժարականից հետո եւս հրաժարականի դիմումներ են ներկայացրել, որը կհրապարակվի առաջիկայում:

Բանն այն է, որ ՀՀ Պաշտպանության նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաններ եւս հրաժարականի դիմումներ են գրել: Նույն վիճակն է նաեւ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում: ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյանները Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո որոշել են հեռանալ համակարգից:

Այլ լուրեր

Կարդալ նաև