Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում նյութերի նախապատրաստման փուլում հրավիրվել են բացատրություն տալու մի շարք պաշտոնատար անձինք, որոնց թվում` նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգելդյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթևոսյանը: Տեղեկությունը հայտնել է քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
Ավելի վաղ հայտնել եինք, որ ՀՀ քննչական կոմիտեի` հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անտառային ֆոնդի հողերից ավելի քան 50 հեկտար հողատարածքի սեփականաշնորհման ընթացքում պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ։
#Compromat