26.1 C
Yerevan
Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի, 2024

Հողատարածքները կեղծ աճուրդներով օտարելու համար մեղադրանք է առաջադրվել 4 անձի

Կիսվել

Սյունիքի մարզի Կարճևան համայնքի «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ հարակից տարածքները ձևական աճուրդների միջոցով ապօրինի օտարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել 4 անձի:

Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով 2019 թվականի փետրվարի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ի մասով հարուցվել էր քրեական գործ՝ Սյունիքի մարզի Կարճևան համայնքի «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ հարակից տարածքներն աճուրդների միջոցով ապօրինի օտարելու դեպքի առթիվ։

Նշված քրեական գործով նախաքննությունը 2019 թվականի փետրվարի 20-ից շարունակվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում:

Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ համայնքի ղեկավարը համայնքի տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մտադրություն ունեցող՝ ՀՀ իշխանությունների անունից հանդես եկած անձի ցանկությունն ամեն գնով կատարելու նպատակով, հանդիսանալով համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքների օտարման աճուրդի կազմակերպիչ, առանց հրապարակային սակարկությունների վերաբերյալ օրենսդրական պահանջները պահպանելու և փաստացի աճուրդ կազմակերպելու, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի միջոցով կազմել և 2014թ. օգոստոսի 5-ին աճուրդի մասնակիցներ հանդիսացող ընկերության ներկայացուցչին և աճուրդը կայացված համարելու համար աճուրդին որպես երկրորդ անձ ձևականորեն մասնակող անձի ստորագրմանն է ներկայացրել աճուրդին մասնակցելու վերաբերյալ կեղծ հայտեր, հողամասն աճուրդով վաճառելու մասին արձանագրություններ:  Արդյունքում «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ՝ առանց փաստացի աճուրդ կազմակերպելու, դրա արդյունքների վերաբերյալ կազմվել են կեղծ պաշտոնական փաստաթղթեր, որոնք հանձնելու միջոցով ՓԲԸ-ին օտարվել է շուրջ 32 հա համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքեր։

Քննչական, օպերատիվ-հետախուզական բազմածավալ գործողությունների, դրանց նկատմամբ պատշաճ դատախազական հսկողության արդյունքում մեղադրանքներ են առաջադրվել Կարճևան համայնքի նախկին ղեկավարին և քարտուղարին՝ 2 դրվագ ՀՀ քրեական րենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՀՀ քրեական օրեսնգրքի 38-314-րդ հոդվածով մեղադրանքներ են առաջադրվել նաև աճուրդի մասնակից ընկերության ներկայացուցչին և աճուրդին որպես երկրորդ անձ ձևականորեն մասնակցող անձին:

Ելնելով այն հանգամանքից, որ նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է վերոգրյալ հողատարածքներն ապօրինի օտարվելու հանգամանքը՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից գրություն է ուղարկվել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ սահմանված կարգով հիշյալ աճուրդների արդյունքներն առոչինչ ճանաչելու գործընթաց սկսելու համար:

Այլ լուրեր

Կարդալ նաև