Հոգեկան խնդիրներ ունեցող անձը դանակահարել է ոստիկանների

Կիսվել

Մաշտոցի բաժնի ՀՈԲ տեսուչները մեկնել են քաղաքացու կողմից նշված բնակարան, որտեղ վերջինիս որդին, դրսևորելով հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, իր մոտ գտնվող դանակով հարվածել է տեսուչներից մեկի ձախ ձեռքին և կրծքավանդակին’ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այնուհետեւ, երբ օգնության հասած օպերլիազորը փորձել է վնասազերծել 33-ամյա տղամարդուն, վերջինս դանակով վնասել է նաև օպերլիազորի աջ ձեռքը’ պատճառելով մարմնական վնասվածք:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով: Նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

33-ամյա տղամարդը տեղափոխվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, մարմնական վնասվածքներ ստացած ոստիկանները ճանաչվել են տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Այլ լուրեր

Կարդալ նաև