ՍԴ-ում քննարկվում է անցած ընտրություններն անվավեր ճանաչելու գործը: Եթե փորձենք ամփոփել այս օրերին տեղի ունեցած իրադարձությունները, ապա կարող ենք արձանագրել հետևյալը.
1. Դիմող կողմերը ՍԴ-ին ներկայացրել են բազմաթիվ փաստեր և կասկածելի դեպքեր, որոնք ընդհանուր առմամբ պատճառ են դարձել մոտ 200.000 ձայնի կեղծման հօգուտ Նիկոլի:
2. ԿԸՀ-ն ընդունել է գրեթե բոլոր ներկայացված փաստերն ու դեպքերը և նշել, որ այո խախտվել են ընտրական օրենսգրքի մի շարք հոդվածներ:
3. Այս ընթացքում իշխանությունը իր արբանյակ մարդ կուսակցությունների միջոցով փոքրիկ ցույցեր է կազմակերպում ՍԴ-ի դիմաց՝ փորձելով այդ կերպ ՍԴ-ի վրա հանրային ճնշման իմիտացիա ստեղծել:
4. Իշխանությունը վայրենի կերպով հարձակվել է Սյունիքի համայնքապետերի վրա՝ խախտելով իրավական բոլոր նորմերը:
5. Անկախ ՍԴ ապագա որոշումից՝ արդեն կարող ենք ֆիքսել, որ այս ընտրությունները եղել են ամենախայտառակը, ամենաապօրինի և ամենակեղծվածը ՀՀ պատմության մեջ: