Փաստաբան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է` Սյունիքի մարզի, Որոտան համայնքի ղեկավարի ձերբակալմանը:
Չեմ ճանաչում Որոտանի գյուղապետին, բայց ՔԿ-ի հրապարակած նկարները ցույց են տալիս որ մարդը Որոտան, Սյունիք և Հայրենիք պաշտպանող տեսակից էր, մարդը՝ մարդ էր, հայրենասեր մարդ, Հայրենիքը զենքով պահող մարդ…
Հիմա ձերբակալեցիք նրան, խլեցիք զենքերը և Որոտանն այդ չափով անպաշտպան դարձրիք…
չիմացողների համար նշեմ, որ կապիտուլացիայի ստորագրումից հետո Որոտան գյուղի մի մասը նվիրվել է թուրքերին, մարդիկ իրենց տներում քնում են թուրքից մետրերի հեռավորության վրա և դեռ «հանդգնում» են տանը զենք պահել…
Կեցցե՛ ապագան…