Արտատպված է փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից:
Մասիսի քաղաքապետի եղբայր Գոռ Համբարձումյանի կալանավորման վերաբերյալ տարածված տեղեկությունների հետ կապված ցանկանում եմ պարզաբանել՝
Գոռ Համբարձումյանին 06.07.2021թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասով՝ Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը: Գոռը առաջադրված մեղադրանքը չի ընդունում, այն համարում է պարզապես զավեշտալի:
Գործի նյութերում չկա որևէ ուղղակի կամ անուղղակի ապացույց Գոռի կողմից նման արարք կատարելու մասին: 08.06.2021թ. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կալանավորել է Գոռին, բայց դա այսպես ասած <հաշիվ չի և լուրջ չի>, քանի որ դատավորը Գագիկ Պողոսյանն էր: Կալանավորման որոշումը բողոքարկել եմ վերաքննիչ դատարան, հույս ունեմ կմակագրվի նորմալ դատավորի և Գոռը ազատ կարձակվի:
Այս պահին ընթանում է նախաքննություն, ուստի չեմ կարող ավելի մանրամասն ներկայացնել հանգամանքները, բայց վստահ եղեք, որ յուրաքանչյուր նորմալ մարդու մոտ դրանք կարող են միայն ծիծաղ առաջացնել: