Հերթական անգամ հիմարեցնում են ժողովրդին. Եվրոպայից եկող փողերի կեղծ միֆը

Կիսվել

Նիկոլն ու իր թայֆեն էլի անցել են ժողովրդին շատ վատով խաբելու ավանդական գործին: Տեսեք, սրանք ասում են, որ եվրոպան 2.6 միլիարդ փող է տալու Հայաստանին, մարդիկ լսում են ու ուրախանում, մտածում են հեսա-հեսա, փողը կգա, լավ կլինի: Բայց մանիպուլյատոր Նիկոլենք չեն ասում, որ նախ այդ գումարը գալու է 5 տարվա ընթացքում, այսինքն տարեկան մոտ 500 միլիոն եվրո, երկրորդ՝ այդ գումարի մեծ մասը լինելու է վարկ, որը հետո պետք է փակենք տարիներով:

Բայց սա դեռ մի կողմ: Ուրախանալու առիթ չկան մեկ այլ պատճառով ևս: Եկեք չմոռանանք, որ այդ գումարը տալու են Նիկոլի իշխանությանը, համենայնդեպս ներկա իրավիճակում, ուստի ակնկալել, որ այդ գումարից երկրում ինչ որ բան է փոխվելու, միամտություն է: Ավելի պատկերավոր լինելու համար ուղղակի եկեք համեմատենք: Միայն 2021-ի առաջին 6 ամիսներին Նիկելնք 900 միլիոն եվրո գումար են պարտք վերցրել, գրեթե երկու անգամ ավելի, քան տարեկան տալու է Եվրոպան: Եվ ի՞նչ, դուք որևէ դրական տեղաշարժ նկատե՞լ եք ձեր կյանքում, իհարկե ոչ, քանի որ միայն փողով հարց չի լուծվում, պետք են նաև կառավարչական հմտություններ, փորձառու ու գրագետ թիմ, իսկ այս ամենը Նիկոլը չունի, ուստի այդ գումարն էլ անիմաստ մսխելու են գնա:

Այլ լուրեր

Կարդալ նաև