26.1 C
Yerevan
Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի, 2024

Հանդես գալով տուրիստական գործունեություն իրականացնող ՓԲ ընկերության անունից՝ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար

Կիսվել

Քրեական գործով իրականացված բազմակողմանի քննության արդյունքում հիմնավորվել է, որ 2016թ. դեկտեմբերից մինչև 2018թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում Երևանի բնակչուհին՝ ծնված 1967թ., հանդես գալով տուրիստական գործունեություն իրականացնող ՓԲ ընկերության անունից, ԱՄՆ վիզա ստանալուն աջակցելու նպատակով, որպես դեպոզիտ գումար, տարբեր անձանցից պահանջել և մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով գումար՝ նախապես պայմանավորվելով, որ նշված գումարը ԱՄՆ-ից ետ վերադառնալու գումարային երաշխիքն է, իսկ ԱՄՆ դեսպանատան կողմից վիզա չտրամադրելու դեպքում նշված գումարը ենթակա է վերադարձման: Սակայն ԱՄՆ դեսպանատունը մերժել է ԱՄՆ վիզայի տրամադրումը նշված քաղաքացիներին, իսկ 51-ամյա կինը, չվերադարձնելով որպես երաշխիք իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գումարները, յուրացրել է դրանք:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝  51-ամյա կինը յուրացրել է նաև տարբեր քաղաքացիների կողմից Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գումար փոխանցելու և այնտեղից ապրանքներ գնելու, ինչպես նաև՝ Կանադայի վիզա ստանալուն աջակցելու նպատակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գումարները:

Բացի այդ, նույն ժամանակահատվածում 51-ամյա կինը, տեղեկանալով մի շարք քաղաքացիների՝ ԱՄՆ դեսպանատան կողմից մուտքի արտոնագիր ստանալը մերժելու մասին, նախապես տեղյակ լինելով ԱՄՆ դեսպանատան կողմից մերժման դիմումի վերանայման ընթացակարգի բացակայության մասին, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, կրկին հանդես գալով նշված փակ բաժնետիրական ընկերության անունից, խաբեությամբ, վիզա տրամադրելու համար վերանայման դիմում կազմելու և նրանց վիզա տրամադրելու հարցը կարգավորելու պատրվակով ստացել և խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով և խոշոր չափերով գումարներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի 51-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (5 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ) և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Այլ լուրեր

Կարդալ նաև