Շիրակի մարզային վարչության, Ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններով՝ հատուկ օպերացիա են իրականացրել, որի արդյունքում Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժի են բերման ենթարկել Հնդկաստանի Հանրապետության 2 քաղաքացու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ 38-ամյա Սուլխվինդեր Սինղը և 32-ամյա Սադիշ Կումարը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ նշված անձինք վարձակալական հիմունքներով բնակվում են Գյումրի քաղաքի Մ. Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում, դրան զուգահեռ՝ վարձակալական հիմունքներով շահագործում են նաև Գյումրի քաղաքի 137 շենքի 9-րդ մասնաշենքի 39 և 40 տաղավարները, որտեղ պահում են ԱՄՆ արժույթի կեղծ թղթադրամներ և դրանք պատրաստելու համար նախատեսված առարկաներ ու սարքավորումներ: