Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին վճիռ կայացրեց։
Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելու եւ պահելը) հատկանիշներով։
Դատարանի վճռով Հայկ Սարգսյանն արդարացվեց ապօրինի զենք-զինամթերք կրելու հոդվածով, իսկ սպանության փորձի մեղադրանքը, որը վերաորակվել է անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով, կիրառվեց վաղեմության ժամկետ։ Ըստ էության, դատարանը մեկ հոդվածով արդարացրեց Հայկ Սարգսյանին, մյուսով՝ մեղավոր ճանաչեց։