Ութերորդ գումարման Ազգային ժողովն անդրանիկ աշխատանքային նիստը սկսեց «Հայաստան» դաշինքի կողմից «Իմ քայլին» ուղղված պահանջով՝ հիմք ընդունել Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասն և անհապաղ ազատել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Մխիթար Զաքարյանին ու Արթուր Սարգսյանին։
Սա խորհրդարանական մեծամասնությանն առողջ քաղաքական մթնոլորտ ձևավորելու և ի նպաստ հայրենիքի գործունեություն ծավալելու ռեալ առաջարկ էր, ինչը սակայն մերժվեց։ Փոխարենը «Հայաստանի» առաջարկը միանշանակ աջակցություն ստացավ «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից, որը նշանակում է՝ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը տրամադրված են համատեղ, միմյանց լրացնելով գործելու։
Խորհրդարանի աշխատանքային առաջին իսկ օրը ևս մեկ անգամ վկայեց, որ պետք է դադարեցնել քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական գործերով հետապնդումները, քանզի այդ ճանապարհը տանում է փակուղի, պարալիզացնելու է Ազգային ժողովի բնականոն աշխատանքը, հանրությունը շարունակելու է մասնատված մնալ, երկիրը չի կարողանալու միակուռ լինել ու դիմակայել արտաքին մարտահրավերներին, որի հետևանքը լինելու է թշնամուն հերթական ցավոտ զիջումներ անելը։
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն