«Հայաստան» դաշինքի պատգամավորները հրաժարվելու՞ են պարգևավճարներից

Կիսվել

Վերջին երկու տարում մեդիա դաշտի ամենաքննարկվող թեման պարգևավճարնեն են։ Ընդդիմությունը միշտ խիստ քննադատության է ենթարկել Նիկոլին նման չափերի պրեմիա բաժանելու համար։

Այս ֆոնին շատ ուշագրավ է, որ Հայաստան դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը հայտարարել է, որ դաշինքում տեղի ունեցող խոսակցություններն ու քննարկումները հիմք ընդունելով՝ վստահաբար կարող է ասել, որ պարգևավճարներից չեն օգտվելու:

Քոչարյանի դաշինքը այսպիսով կրկին ապացուցում է, որ իրենց կռիվը պաշտոնի ու պետական բյուջեից ստացվող կլորիկ պրեմիաների համար չէր, այլ Նիկոլի իշխանության դեմ էր, ուստի պայքարը շարունակվելու է մինչ հաղթական ավարտը։

Այլ լուրեր

Կարդալ նաև