Սիրելի գործընկերներ,
Երեկ ներկայացվեց «Հայաստան» դաշինքի ծրագրը: Մենք գտնում ենք, որ Ծրագիրը ամբողջականացնել հնարավոր է միայն հանրային ներառական մասնակցության արդյունքում։ Ինչպես նշել ենք` միայն հանրային մտահոգություններն ու առաջնահերթություններն են որոշելու մեր Դաշինքի գործողություները։
Մենք ակնկալում ենք յուրաքանչյուրիդ գաղափարները, տեսլականը, առաջարկությունները և նկատառումները, որոնք մեզ համար չափազանց կարևոր են։Դրանք կարող եք ներկայացնել «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական և տարածքային շտաբեր: Կարող եք նաև ուղարկել էլեկտրոնային եղանակով` info@dashink.am հասցեով: Բոլոր առաջարկները մանրամասն և պատշաճ քննարկման առարկա կդարձվեն: