3.1 C
Yerevan
Հինգշաբթի, 14 Նոյեմբերի, 2024

Հայաստանում առանձնապես ծանր հանցագործություններն աճել են 30 տոկոսով. ԱՎԾ տվյալներ (տեսանյութ)

Կիսվել

Առանձնապես ծանր եւ ծանր հանցագործությունները Հայաստանում շեշտակի աճել են։

Ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տվյալների համաձայն՝ Հայաստանում հանցագործություններն աճել են 13 տոկոսով, իսկ առանձնապես ծանր դեպքերը՝ շուրջ 30 տոկոսով։

2018թ.–ի հունվար–նոյեմբերին գրանցվել է հանցագործության 20.267 դեպք։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել 17.898 հանցագործություն։ Այս տարի կատարվել է 209 առանձնապես ծանր հանցագործություն. նախորդ տարի այդ թիվը կազմել է 161։ Ծանր հանցագործությունների թիվը կազմում է 3224 դեպք, նախորդ տարի այն եղել է 2404։ Սրանց հակառակ՝ նվազել է սպանությունների թիվը՝ 34 դեպք նախորդ տարվա 46–ի համեմատ։

Հատկանշական է, որ հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ հանցագործությունները թեթեւակի են աճել. այս տարի գրանցվել է նմանատիպ 53 դեպք։ Նշենք, որ նախորդ տարի այդ թիվը կազմել է 49։

Այլ լուրեր

Կարդալ նաև