Հայաստանն ու Արցախը՝ ռուս-թուրքական առևտրի «առարկա». Լևոն Մնացականյան

Կիսվել

Քաղաքագետ Լևոն Մնացականյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է:


Հայաստանն ու Արցախը՝ ռուս-թուրքական առևտրի «առարկա»…

Վերջին շրջանում արևմտյան գրանտակերները, ինչպես նաև Հայաստանի որոշ պսևդոքաղաքական շրջանակներ պերմանենտ խոսում են ռուսների ոչ բարեհաճ վերաբերմունքի մասին դեպի հայն ու Հայաստանը։

Քարոզվող թեզն աներկբա ճշմարտություն է, սակայն անհրաժեշտ է հասկանալ դրա խորքային պատճառները։

Մինչ արցախյան վերջին պատերազմը Թուրքիան դուրս բերեց իր զորքերի մի մասը Սիրիայից և փոխարենը ստացավ «ռուսական դաբռոն»՝ մուտք գործելու Արցախ…

Առավել քան օրինաչափ է, քանզի ՌԴ-ն որպես գերտերություն հետապնդում է ոչ միայն՝ տարածաշրջանային, այլև գլոբալ շահեր։

Հայկական շահի տեսանկյունից ռուսները մեզ դսվաճանում են թուրքերի հետ հարաբերվելիս։
Այսուհանդերձ պետք է հասկանալ, թե ինչպե՞ս պատահեց, որ Հայաստանն այնքան թուլացավ, որ դե ֆակտո կորցրեց միջազգային սուբյեկտայնությունը։
Այս հարցի պատասխանը ստանալուց և դրանից դասեր քաղելուց հետո միայն կարելի է չկրկնել նախկինում գործած սխալները։

Գեոքաղաքական առումով կարծում եմ ռուսները որդեգրել են ոչ այնքան ճիշտ քաղաքականություն, քանզի վերջիններս Կովկասում կարող էին և պարտավոր էին համադրել իրենց շահերն ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ մինչ այժմ Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման (իհարկե սեփական շահից ելնելով) օգտին հանդես եկող Իրանի հետ։

Պատմությունը ցույց է տվել, որ թուրքերը՝ իրենց գենետիկ կոդին համապատասխան, հարմար առիթի դեպքում կհարձակվեն նաև ռուսների ու պարսիկների վրա, ինչն այժմ գիտակցում են իրանցիները, բայց ոչ՝ ռուսները։

ՌԴ-ին քննադատելուց առաջ ինքներդ ձեզ հարց ուղղե՛ք, թե այդ ե՞րբ և ինչպե՞ս պատահեց, որ Հայաստանն այնքան թուլացավ, որ դարձավ գեոպոլիտիկ առևտրի առարկա։

Այլ հարց է, որ ռուսները դեռ շատ կզղջան, որ թուրքին թույլատրեն են այսչափ ակտիվանալ տարածաշրջանում։

Հ.Գ. Քաղաքականության մեջ չկան հավերժ դաշնակիցներ ու թշնամիներ, կան հարատև փոփոխվող շահեր, ինչն էլ թելադրում է ցանկացած պետության քաղաքական կուրսը…

Այլ լուրեր

Կարդալ նաև