Հայաստանն այսօր կանգնած է տնտեսական ճգնաժամի առջև. Արթուր Վանեցյան

Կիսվել

«Վերջին 3 տարվա ընթացքում, այսպես կոչված հեղափոխությունից հետո իշխանության եկած մարդիկ խոստացան աշխատավարձերի, թոշակների բարձրացում՝ կախարդական փայտիկի միջոցով խոստացան փոխել ՀՀ տնտեսությունը դեպի լավը, սակայն ունեցանք հակառակը»: Այդ մասին «Պատիվ ունեմ» դաշինքի նախաձեռնած ՀՀ տնտեսական հիմնախնդիրների վերաբերյալ քննարկման ընթացքում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:

Նա նշեց, որ թոշակներն ու աշխատավարձերն էականորեն չեն բարձրացել, իսկ արտաքին պարտքը վերջին մեկ տարվա ընթացքում ավելացավ 1 միլիարդ դոլարով:

«Այդ արտաքին պարտքն այս իշխանությունները թողնելու են հաջորդ իշխանությունների և մեր ժողովրդի ուսերին»,-նշեց Վանեցյանը:

«2020թ.-ի արդյունքներով ունենք 7 տոկոսից ավել ՀՆԱ-ի անկում, ունենք դրամի արժեզրկում և ունենք գրեթե զրոյական ներդրումներ: Հայաստանն այսօր կանգնած է տնտեսական ճգնաժամի առջև»,-ընդգծեց «Հայրենիք» կուսակցության նախագահը:

Այլ լուրեր

Կարդալ նաև