Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակներում կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում հրապարակվել են Հայաստանում մետաղական հանքավայրերի իրական սեփականատերերի անունները:
Գաղտնազերծվել է շահագործող ընկերություններում 10 տոկոս և ավելի մասնակցություն ունեցող անձանց ինքնությունը, ինչպես սահմանված էր փոփոխված օրենսդրությամբ:
Այս հրապարակմամբ կանդրադառանանք ոսկու հանքավայրերի սեփականատերերին` արձանագրելով որոշակի փոփոխություններ անցյալ տարվա մեր հրապարակումից հետո: Նախկինում օֆշորային մի քանի ընկերություններ այսուհետ ներկայացնում են անձինք: Որոշ ընկերություններում բաժնեմասերի փոփոխություններ են գրանցվել սեփականատերերին հանրայնացնելու օրենսդրական պահանջն ուժի մեջ մտնելու նախօրեին:
Հանրության համար նշանակալի որոշ ընկերություններ, ինչպիսին է, օրինակ, Ամուլսարի շահագործման իրավունք ունեցող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, օգտվել են օրենսդրական` 10 տոկոս շեմից ցածր մասնակցություն ունենալու պարագայում բաժնեմասը չհայտարարագրելու հնարավորությունից և չեն գաղտնազերծել բաժնետերերին:
Գործող հանքավայրեր
Հայաստանի ամենամեծ ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն ռուս սեփականատերերի ձեռքում է: Այստեղ որպես իրական բաժնետեր հանդես է գալիս ՌԴ քաղաքացի Սիման Պավարենկինը: Նա 50,3 % մասնակցություն ունի ընկերության բաժնեմասում, որը ձեռք է բերել 2010թ. սեպտեմբերի 29-ին: Վերջինս, փաստորեն, գերիշխող բաժնետերն է:
Սիման Պավարենկինը ՌԴ էներգետիկայի նախկին նախարար Սերգեյ Գեներալովի բիզնես գործընկերն է եղել, և մամուլը նրան բնութագրում է որպես ՌԴ իշխանության մերձավոր: Նա հայտնի է նաև որպես «Շոկոլադնիցա» սրճարանային ցանցի սեփականատեր:
Սիման Պավարենկինը Բրիտանիայում կացության իրավունք ունի` շնորհիվ իր կատարած ներդրումների: 2013թ.-ից այնտեղ է բնակվում է նաև նրա ընտանիքը: Գործարարը 2018թ. հայտնվել էր բրիտանական մամուլի ուշադրության կենտրոնում: The Guardian թերթը գրել էր, որ վերջինս հանդիպել է BrExit-ի հանրաքվեի հիմնական հովանավոր Արոն Բենքսի հետ և հայտնվել բրիտանական կառավարության վերահսկողական ստուգումների ներքո:
Երկրորդ խոշոր բաժնետերը ՌԴ մեկ այլ մեծահարուստ է` Ռոման Տրոցենկոն: Նա 48,2 % բաժնեմաս ունի ընկերությունում, որը ձեռք է բերել մեկ տարի առաջ` 2019թ. մարտի 27-ին:
Տրոցենկոն 2012թ.-ից ռուսական պետական նավթային «Ռոսնեֆտ» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Սեչինի խորհրդականն է եղել: Այնուհետև գլխավորել է «Ռոսնեֆտ»-ի դուստր Rosneft Overseas-ը, որը զբաղվել է ընկերության արտասահմանյան ակտիվների կառավարմամբ: Իսկ մինչ «Ռոսնեֆտ» գալը գլխավորել է պետական՝ Միացյալ նավաշինական կորպորացիան:
Տրոցենկոն այժմ գլխավորում է «АЕОН» կորպորացիան,որի մեջ մտնում են 3 տասնյակ
տարբերր ոլորտներում գործունեություն իրականացնող ընկերություններ, այդ թվում` երեք նավաշինական գործարան, երկու շոգենավ արտադրող ընկերություն և 13 օդանավակայան: Կորպորացիայի խմբում է նաև զբոսանավեր արտադրող միջազգային Timmerman Yachts-ը:
Այս տարվա հունվարին ռուսական «Коммерсантъ» թերթը գրել է, որ Սիման Պավարենկինը վաճառում է «Գեոպրոմայնինգ»-ի իր բաժնեմասը Տրոցենկոյին: Այդպիսիով, Տրոցենկոն կդառնա ընկերության 98,5%-ի սեփականատերը: Գործարքի արժեքը, ըստ պարբերականի, 176 մլն դոլար է: Համաձայն «Կոմերսանտի»` Դաշնային հակամենաշնորհային ծառայություն բաժնեմասի գնման հայտ է ներկայացրել Տրոցենկոյի վերահսկողության տակ գտնվող կիպրոսյան Nakilep Overseas Limited ընկերությունը: Այս գործարքի ավարտի մասին առայժմ տեղեկություններ չկան:
Սոթքի ոսկուց մնացած 1,5 տոկոսում մասնակցություն ունեցողների ինքնությունը պարզ չէ: Սակայն, որպես մասնակից ՌԴ ևս երեք քաղաքացիներ կան:
«Ընդերքի մասին» օրենսգրքի 3-րդ հոդվածը սահմանում է, որ իրական սեփականատերերի հայտարարագիրը լրացնելիս իրական սեփականատեր են համարվում նաև տվյալ ընկերության կառավարման միանձնյա և կոլեգիալ մարմինների (բաժնետերերի ժողովի, խորհրդի և գործադիր մարմնի) անդամ ֆիզիկական անձինք, և իրական սեփականատերերի առումով օրենսդրությամբ սահմանված իրավական կարգավորումները տարածվում են նրանց վրա: Դրանից ելնելով` Սոթքի ոսկու հանքվայրը շահագործող ընկերության իրական սեփականատերերի ցանկում ընդգրկված են նաև երեք այլ անձինք: Այդպիսի մասնակիցների կհանդիպենք նաև մյուս ընկերություններում:
Առաջինը ՌԴ քաղաքացի Ռոման Խուդոլինն է, ռուսաստանյան «Գեոպրոմայնինգ» խմբի գլխավոր տնօրենը: Երկրորդը` Անատոլի Գոգոտինը` «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի ներկայիս տնօրենը, երրորդը Օլեգ Բելյաևն է: Այս անձի վերաբերյալ տեղեկություններ բաց աղբյուրներում չկան: Սակայն, նա որպես տնօրեն հանդես է գալիս Նիդեռլանդներում գրանցված «Կառլոու Բ.Վ» ընկերությունում:
Սոթքի հանքավայրում ուղղակի մասնակիցների ներկայությունն ապահովում են այն բոլոր օֆշորային ընկերությունները` Կիպրոսում, Բրիտանական Վիրջինյան կղզիներում և այլ երկրներում, որոնց նախորդ հրապարակման մեջ մանրամասն անդրադարձել ենք: Եվ հայտարարագրում դրանք այժմ թվարկված են որպես ուղղակի մասնակցություն ունեցող իրավաբանական անձինք, որոնց միջոցոով ապահովվում է հիմնական բաժնետերերի մասնակցությունը:
Շահումյանի ոսկու հանքավայրը շահագործող «Չաարատ Կապան» ՓԲԸ-ում 35,2 տոկոս բաժնեմաս ունի Մարտին Անդերսոնը, որը բաժնեմասը ձեռք է բերել 2019թ. հունվարի 30-ին, այն ժամանակ, երբ «Պոլիմետալից» ձեռք բերեց Շահումյանի հանքավայրի շահագործման իրավունքը:
Որպես մասնակիցներ այստեղ հայտնվել են ՀՀ քաղաքացի Դավիթ Թովմասյանը` «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը, ՌԴ քաղաքացի Սերգեյ Ժուկովը և Մեծ Բրիտանիայի քաղաքացի Դարին Քուփերը (Darin Cooper)` որպես ԲՎԿ-ում գրանցված «Չաարաթ գոլդ հոլդինգս» ՍՊԸ-ի ներկայացուցիչներ և խորհրդի անդամներ:
Հայաստանյան «Չաարաթ Կապան»-ի բաժնետերերի մասնակցությունը նույնպես երեք տարբեր օֆշորային գոտիներում գրանցված ընկերություններ են ապահովում: Փաստացի, Հայաստանի հանրության համար բացահայտվել է միայն մեկ բաժնետիրոջ անուն, ով Շահումյանի ոսկի-բազմամետաղների հանքավայրը շահագործող ընկերության միայն 35,2 տոկոսն է տիրապետում:
Թե ովքեր են մյուս բաժնետերերը, հայտնի չէ: Նաև հայտնի է, որ ընկերության բաժնետեր ընկերությունը ցուցակագրված է Լոնդոնի ֆոնդային բորսայում, և այնտեղ որոշակի բաժնեմաս է շրջանառվում:
«Չաարատ» ընկերությունների խմբի 2019թ. համախմբված հաշվետվության մեջ ներկայացված են տնօրենների խորհրդի անդամներրը, Մարտին Անդերսոնը` որպես գործադիր նախագահ: Ի դեպ, վերջինիս կենսագրության մեջ նշվում է, որ Անդերսոնը եղել է ՌԴ կառավարության խորհրդատու` մասնավորեցման ծրագրերում: Բացի դրանից, «Չաարատ գոլդ»-ի գլխավոր գործադիր տնօրենը և խորհրդի գործադիր նախագահը 2018թ. մարտից Արտյոմ Վոլինեցն է: Վերջինս ավելի վաղ` սկսած 2007թ-ից, ղեկավարել է ռուս միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի որոշ բիզնեսներ, այդ թվում` «Ռուսալ»-ի ռազմավարությունն ու կորպորատիվ զարգացումը: Այնուհետև գլխավորել է Դերիպասկայի էներգետիկ և մետաղական բիզնեսները համախմբող «En+» խումբը: 2013-ին անցել է ռուսաստանյան մեկ այլ գործարար և քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Սուլեյման Քերիմովիֆինանսա-արդյունաբերական «Нафта Москва» հոլդինգի ղեկավարմանը:
Եվ վերջապես, «Չաարատ» ընկերությունների խմբի խորհրդում որպես խորհրդի փոխնախագահ և ավագ անկախ տնօրեն 2017-ից ներգրավված է Գորդոն Վայլին (Gordon Wylie): Վերջինիս կենսագրության մեջ նշվում է, որ մինչ այդ եղել է Ամուլսարը շահագործող Lydian International-ի խորհրդի նախագահը:
«Չաարատ»-ի 2019թ. համախմբված հաշվետվության մեջ նշվում է, որ Շահումյանի հանքավայրից արդյունահանվել է 60,252 ունցիա ոսկի, որն ապահովել է 73 մլն դոլարին համարժեք հասույթ, 13,5 մլն դոլարի համախառն շահույթ:
Գործող երրորդ հանքավայրի` Մերղրաձորի ոսկի-բազմամետաղներն արդյունահանող «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ում որևէ փոփոխություն չի արձանագրվել: Որպես բաժնետեր գրանցված է Վարդան Մարգարյանը:
Չգործող հանքավայրերը
Շահագործման իրավունք ստացած, բայց ոչ մշտական գործունեություն իրականացնող ընկերությունների վերաբերյալ ևս հետաքրքիր փաստեր կան:
Իրական սեփականատերերի մասին «ամենահետաքրքիր» և ամենահամառոտ հայտարարագիրը ներկայացրել է Ամուլսարի հանքավայրի շահագործման իրավունք ստացած «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որտեղ որպես միակ մասնակից գրանցված է տնօրեն Հայկ Ալոյանը` առանց մասնակցության չափի կամ ձեռքբերման ամսաթվի: Օրենքից բխող դրույթներից ելնելով` պետք է ենթադրել, որ որևէ անձ 10 տոկոսից ավելի բաժնեմաս չունի: Կամ էլ` ընկերությունը տրոհել է իր բաժնեմասերը փոքր չափերի, որպեսզի հայտարարագրում որևէ մեկի մասին որեւէ բան չնշի:
Քանի որ, ինչպես արդեն տեսանք, մյուս ընկերությունների հայտարարագրերում մանրամասներ կան նույնիսկ բաժնեմաս չունեցող, վերահսկողություն իրականացնող, խորհրդի անդամակցություն ունեցող անձանց մասին, ապա կարելի է ենթադրել, որ «Լիդիանն» այս հայտարարագրին լուրջ չի վերաբերվել և չի ցանկացել հրապարակել հանրության համար կարևոր նշանակություն ունեցող մանրամասներ:
Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն Տորոնտոյի ֆոնդային բորսայում այլևս ցուցակագրված չէ:
Արմանիսի հանքավայրի շահագործման իրավունքի տնօրինողը «Սագամար» ՓԲԸ-ն է:
Ընկերության բաժնետերերը ՌԴ քաղաքացիներ են. խոշոր բաժնեմասը ռուս մեծահարուստ Դմիտրի Տրոիցկունն է` 70,34 %-ը, որը ձեռք է բերել դեռևս 2008թ. հունիսի 24-ին: Մնացյալ 29,66%-ի բաժնետերը նրա գործընկեր, ՌԴ մեկ այլ գործարար և միլիոնատեր Դմիտրի Կորժևինն է, բաժնեմասը ձեռք է բերել նույն օրը: Հիշեցնենք, որ այս գործարարները ռուսաստանյան O’Kay հիպերմարկետների ցանցի հիմնադիրներն են: Վերջիններս նաև շահագործում են Վրաստանի Բոլնիսի շրջանի Սակդրիսիի հանքավայրը` Rich Metals Group-ի միջոցով:
Այս անձանց մասնակցությունը կրկին ապահովվում է օֆշորային` Global Metals ARM LTD-ի (Կիպրոս) և Eulachon Ltd-ի (Մեն կղզի) միջոցով:
Ընկերությունում որպես մասնակից գրանցված է նաև գլխավոր տնօրեն Սամվել Չոբանյանը, ով համատեղությամբ աշխատում է նաև «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ում:
Քարաբերդի ոսկի-բազմամետաղների հանքավայրի ընդերքօգտագործման իրավունք ունեցող «Ասսաթ» ՍՊԸ-ի բաժնետերը նույնն է` նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մերձավոր Արամ Օսիկյանը, ով հայտարարագրում նշել է, որ միաժամանակ «Վայկ մետալ»-ի տնօրենն է:
«Ասսաթ» ՍՊԸ-ում որպես մասնակից գրանցվել է նաև Արամ Օսիկյանի եղբայրը` Գևորգ Օսիկյանը, ով «Վեդի ալկո» ՓԲԸ-ի տնօրենն է: «Վեդի ալկո»-ն, հիշեցնենք, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանինն է:
Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ կոնցերն» ՍՊԸ-ն Մղարթի ոսկու հանքավայրն արդեն մեկ տարի չի շահագործում: Բաժնետերերի փոփոխություն չի գրանցվել:
Վերին Վարդանիձորի ոսկի—բազմամետաղների հանքավայրի համար ընդերքօգտագործման իրավունք ունեցող «Ղարագուլյաններ» ՓԲԸ-ում ևս փոփոխություններ են եղել:
Ընկերությունում 25 տոկոս բաժնեմաս ունի Լևոն Ղազազյանը, որը նաև գործադիր մարմնի ղեկավարն է: Չնայած ընկերությունը գրանցվել է 2016-ին, սակայն բաժնեմասի ձեռք բերման ամսաթիվ նշվում է 2015թ. նոյեմբերի 26-ը:
Մյուս բաժնետերը Արմենուշ Գալստյանն է, որը տիրապետում է բաժնեմասի 35 %-ին: Այն նույնպես ձեռք է բերել 2015թ. դեկտեմբերի 11-ն: Որպես մասնակից գրանցված է Արմենուշ Գալստյանի ամուսինը` Ռոնալդ Ղոնյանը: Վերջինս նախկին շրջկոմի, քաղկոմի քարտուղար, պատգամավոր, գործարար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող «Լեռ-էքս» ընկերության նախկին բաժնետերն է:
Իրական սեփականատերերի ցուցակում է նաև ՌԴ քաղաքացի Ռաֆայել Հայրապետյանը, որի մասնակցությունը բաժնեմասում 40% է, և այն ձեռք է բերել 2019թ. հուլիսի 3-ին: Նա, փաստորեն, ձեռք է բերել Սուրեն Վլադիմիրի Հակոբյանի բաժնեմասը:
«Լիճքվազ» ՓԲԸ-ն 2012-ից ընդերքօգտագործման իրավունք ունի Լիճքվազ—Թեյի ոսկու հանքավայրի համար:
Ընկերության միանձնյա իրական սեփականատեր է Սասուն Ավետիսյանը, որը նաև «Ապառաժ մայնինգ», «ԷյՋիԱրՍի», «Էս ընդ Էյ մայնինգ» ՍՊԸ-ներում է աշխատում: Սասուն Ավետիսյանը ընկերության 100 % բաժնեմասը ձեռք է բերել 2019թ. դեկտեմբերի 23-ին: Այդ մասնակցությունն ապահովվում է «ԷյՋիԱրՍի» ընկերության միջոցով, որի բաժնեմասը ձեռք է բերել նույնպես 2019թ. դեկտեմբերի 18-ին:
Նա նաև ընկերության գործադիր մարմնի ղեկավարն է: Սասուն Ավետիսյանը միեւնույն ժամանակ «Ապառաժ մայնինգ» ՍՊԸ-ի տնօրենն է, որը զբաղվում է պայթուցիկ նյութերի արտադրությամբ, մատուցում է հորատապայթեցման աշխատանքների իրականացման համալիր ծառայություններ:
Այս ընկերության գործարանը գտնվում է Քաջարանում` «ԶՊՄԿ» ՓԲԸ-ին պատկանող հանքավայրի վերին հատվածում: «Ապառաժ մայնինգ» ՍՊԸ-ն էլ իրականացնում էպայթեցման աշխատանքներ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի հանքավայրերում:
Մեղրասարի ոսկու հանքավայրիընդերքօգտագործման իրավունք ունեցող «ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ի իրական սեփկանատերերից են վարչապետի նախկին խորհրդական Համլետ Հովսեփյանն ու իր երկու որդիները: Նրանք 2018թ. փետրվարի 5-ից տիրապետում են ընկերության ընդհանուր 49,8 տոկոս բաժնեմասին: Համլետ Հովսեփյանը` 15, Կարեն Հովսեփյանը` 19,8% և Վարդան Հովսեփյանը` 15 % մասնակցություն ունեն:
Մյուս բաժնետերերը ՌԴ քաղաքացի գործարարներ են: Սերգեյ Մուլինը 25,61 % բաժնեմաս ունի` ռուսական «Ավիատեխնոլոգիա գրուպ» ՍՊԸ-ի միջոցով, Գենադի Մուլինը` 19 %` «Ավիատեխնոլոգիա ԳԱՄ» ՓԲԸ-ի միջոցով, գործարար Պավել Խանչինը` 7,48%, նույքան էլ`ռուսաստանյան բանկային համակարգում հայտնի Սերգեյ Արոնովը` «Ավիատեխնոլոգիա ԳԱՄ» ՓԲԸ-ի միջոցով:
Ոսկեձորի ոսկի բազմամետաղների արդյունահանման իրավունք ունեցող «Գեղի գոլդ» ՍՊԸ-ի սեփականատերը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է:
Վայոց ձորի մարզում Սոֆի-Բինայի ոսկու բազմամետաղների հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը ձեռք բերող «Վարդանի Զարթոնքը» ՍՊԸ-ում փոփոխություններ չկան. ԲՆ նախկին նախարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի ընտանիքն է ներգրավված: 40 տոկոս բաժնեմասը Վարդան Այվազյանի որդուն՝ Սուրեն Այվազյանին է պատկանում: Նույնչափ բաժնեմաս ունի նաև Հրաչյա Հովհաննիսյանը, մնացած 20 տոկոսին տիրապետում է փաստաբան Արտաշես Կակոյանը:
Իրական սեփականատերերի հայտարարագրեր չեն ներկայացրել 4 ընկերություններ, որոնցից 3-ը 2019թ. դեկտեմբերին զրկվել էին ընդերքօգտագործման իրավունքից:
Չեն հրապարակվել Արջուտի հանքավայրի շահագործման իրավունք ունեցող «Բակտեկ Էկո» ՍՊԸ-ի բաժնետերերի մասին տեղեկությունները: Հիշեցնենք, որ ընկերության բաժնետերը Հայաստանում Բելգիայի Թագավորության պատվավոր հյուպատոսն է՝ Գրիգոր Բադիրյանը:
Հայտարարագրեր չեն ներկայացրելԹուխմանուկի ոսկու հանքավայրը շահագործած «Մեգո Գոլդ», Սյունիքի մարզի Մարջանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի կենտրոնական տեղամասի և թևերի համար ընդերքօգտագործման իրավունք ստացած «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ն և Ազատեկի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունք ունեցած «Վայքգոլդ» ՍՊԸ-ները: Հիշեցնենք, որ վերջինների ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվել է 2019թ. դեկտեմբերին, սակայն դադարեցման որոշումը վիճարկում են Վարչական դատարանում և պահանջում են այն վերացնել:
ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակներում կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում հրապարակվել են Հայաստանում մետաղական հանքավայրերի իրական սեփականատերերի անունները:

Այս ընկերության գործարանը գտնվում է Քաջարանում` «ԶՊՄԿ» ՓԲԸ-ին պատկանող հանքավայրի վերին հատվածում: «Ապառաժ մայնինգ» ՍՊԸ-ն էլ իրականացնում է պայթեցման աշխատանքներ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի հանքավայրերում:
Մեղրասարի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունք ունեցող «ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ի իրական սեփկանատերերից են վարչապետի նախկին խորհրդական Համլետ Հովսեփյանն ու իր երկու որդիները: Նրանք 2018թ. փետրվարի 5-ից տիրապետում են ընկերության ընդհանուր 49,8 տոկոս բաժնեմասին: Համլետ Հովսեփյանը` 15, Կարեն Հովսեփյանը` 19,8% և Վարդան Հովսեփյանը` 15 % մասնակցություն ունեն: