Բաքվի հանցախմբի պարագլխի օգնական և գլխավոր «գաղափարախոս» Հիքմեթ Հաջիևը The Washington Times- ում հոդված է հրապարակել, որում նա գրեթե խնդրում է Հայաստանին համաձայնվել Բաքվի հետ հաշտեցման հարցում:
Մեկնաբանելով այն փաստը, որ «նոյեմբերին ռազմական գործողությունները դադարեցնելուց հետո Ադրբեջանը հանձնեց իր տարածքում գերի ընկած 15 հայերի» ականային քարտեզներ տրամադրելու դիմաց, նա գրում է, որ «Հայաստանն ու Ադրբեջանն արել են այն, ինչ շատերը հույս ունեն, որ կլինի լարվածության լիցքաթափման առաջին քայլը»:
Հոդվածի տոնայնությունը ցույց է տալիս, որ Բաքուն չի հասել իր նպատակներին նույնիսկ ահաբեկչական պատերազմի արդյունքում: Ավելին, եթե մինչ պատերազմը Ադրբեջանն իսկապես հնարավորություն ուներ համաձայնության գալ խաղաղության, որոշ տարածքներ ձեռք բերելու և հաղորդակցությունները բացելու շուրջ, ապա պատերազմից հետո ավելի իրական է դառնում կամ թուրքական պլացդարմի, կամ ռուս-չինական բանջարեղենային բազայի, կամ երկուսը մեկտեղ, հեռանկարը:
Ռուսաստանի ու Թուրքիայի կողմից Բաքվի ձեռքով Հայաստանը «ճեղքելու» փորձերը բախվել են լուրջ պատմեշի: ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Իրանը և Հնդկաստանը աջակցել են Հայաստանին: Ավելին, ԵՄ-ն հաստատել է մի ծրագիր, որով մտադիր է 1,5 միլիարդ եվրո հատկացնել Հայաստանի Սյունիքի մարզն ուժեղացնելու, Հյուսիս-հարավ մայրուղին կառուցելու համար:
Բաքուն ներկայում Երևանից խաղաղություն է խնդրում: «Ըստ Երևանի ՝ խաղաղության ճանապարհին ամենամեծ խոչընդոտը Ադրբեջանում կալանավորված հայերն են», գրում է Հաջիևը: «Միևնույն ժամանակ, մենք դիմում ենք Հայաստանի կառավարությանը` խնդրելով տեղեկացնել, թե քանի քարտեզ է մնում իրենց տրամադրության տակ», գրում է Հաջիևը: Նա կրկին ասել է, որ «Զանգեզուրի միջանցքի բացումը տնտեսական հնարավորություններ կբացի «ինչպես մեր երկրների, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար»:
Հայաստանը մտադի՞ր է Բաքվի հետ «խաղաղության պայմանագիր» կնքել ՝ հրաժարվելով Արցախից և քաղաքական սուբյեկտությունից, համաձա՞յն է Հայաստանի հարավը հանձնել Ռուսաստանին՝ չնայած միջազգային լայն աջակցությանը։