Նոր Նորքում սպանվել է օրենքով գող Մասիվցի Անդիկը’ 1973 թվականին ծնված Անդրանիկ Հարությունյանը։
Compromat.am-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Նոր Նորքի Միկոյան փողոցում՝ թիվ 19 շենքի բակի տաղավարում։
Անհայտ անձը հրազենով կրակահերթ է արձակել նրա ուղղությամբ ու հեռացել։ Օգնության հասած անձինք շտապօգնություն են ահազանգել։
Տղամարդն արդեն հիվանդանոց տեղափոխվելիս մահացած է եղել։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության և քննչական կոմիտեի մեծ թվով ծառայողներ։