26.1 C
Yerevan
Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի, 2024

Կոռուպցիոն համարվող հանցագործությունների ցանկը էականորեն կկրճատվի

Կիսվել

 

Արդարադադտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել դատական օրենսգրքում, ինչպես նաև Սահմանադրական դատարանի մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

Առաջին անգամ կոռուպցիոն համարվող հանցագործություններ ցանկը կսահմանվի քրեական օրենսգրքում։ Նշենք, որ մինչ այս կոռուպցիոն հանցագործությունները սահմանվում էին գլխավոր դատախազի հրամանով։ Նշենք, որ գլխավոր դատախազի հրամանում այդպիսի 60-ից ավելի հանցագործություն է առանձնացվում, սակայն նախագծով դրանց թիվը էականորեն կրճատվել է։

Նախագծով առաջարկվում է կոռուպցիոն հանցագործությունների այսպիսի ցանկ.

ՑԱՆԿ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

                Հոդված 154.2. Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը.
Հոդված 154.9. Ընտրակաշառքի միջնորդությունը.

Հոդված 178.         2-րդ մաս կետ 1.1) Խարդախություն՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով.

3-րդ մաս, եթե կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով.

Հոդված 179.  2-րդ մաս կետ 1) Յուրացնելը կամ վատնելը՝ պատշոնեական դիրքն օգտագործելով.

3-րդ մաս, եթե կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով.

Հոդված 190.  Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը        (փողերի լվացում).

Հոդված 200. Առևտրային կաշառքը.
Հոդված 201.

 

Հոդված 214.

 

 

Հոդված 308.

 

Հոդված 309.

Արհեստավարժ մարզամրցումների և հանդիսադիր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը.

 

Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը.

 

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը.

 

Պաշտոնեական լիազորություններն անցնելը.

Հոդված 310.1. Ապօրինի հարստանալը.
Հոդված 311. Կաշառք ստանալը.
Հոդված 311.1. Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը.
Հոդված 311.2. Իրական կամ ենթադրյալ ազդեցությունը օգտագործելը.
Հոդված 312. Կաշառք տալը.
Հոդված 312.1 Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը.
Հոդված 312.2.

 

Հոդված 313.

 

Հոդված 314.

Իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալը.

 

Կաշառքի միջնորդությունը.

 

Պաշտոնեական կեղծիքը.

Հոդված 314.2. Հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելը.
Հոդված 314.3. Հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը.

 Հոդված 352.

Ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը.

Հոդված 375.

Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը:

#Compromat

 

Այլ լուրեր

Կարդալ նաև