ԿԸՀ-ն ստացել է երեք դիմումներ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին: Այս մասին ԿԸՀ նիստին ասաց Տիգրան Մուկուչյանը:
Մուկուչյանը նշեց, որ մինչև քվեարկության օրը ՏԸՀ-երում ստացվել է մեկ դիմում՝ նախընտրական քարոզչության կարգի ենթադրյալ խախտման վերաբերյալ, որով պահանջվում էր հեռացնել նախընտրական շտաբի վրա փակցված պաստառը, սակայն դիմումը մերժվել էր, քանի որ պաստառը փակցված էր ԸՕ կանոնակարգումներին համապատասխան:
Բացի այդ՝ մինչև քվեարկության օրը ԿԸՀ-ում ստացվել է թվով 85 դիմումներ, որոնցից կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացվել է թվով 13 դիմում, պատգամավորների թեկնածուների կողմից ինքնաբացարկի վերաբերյալ թվով 17 դիմում, հասարակական կազմակերպությունների կողմից 2 դիմում է ներկայացվել՝ պարզաբանումներ ստանալու վերաբերյալ, ԱԺ պատգամավորների կողմից թվով 2 դիմում, քաղաքացիների կողմից՝ 48 դիմում, թվով 2 դիմում ներկայացվել է քաղաքացի Տիգրան Արզաքանցյանի կողմից, որի գրանցումն անվավեր էր ճանաչվել ԿԸՀ-ի կողմից, մեկ դիմում ՀԿ-ի կողմից ՝դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով դիտորդներին հավատարմագրելու նպատակով, որը մերժվել է ԸՕ պահանջներին չբավարարելու հիմքով: