«Իրավունք» թերթը գրում է. «Հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում ԿԸՀ-ն պարտավոր է վճարել ընտրական հանձնաժողովի բոլոր անդամներին, հանձնաժողովի քարտուղարներին եւ նախագահներին:
Պարզվում է` մինչ օրս ԿԸՀ-ն որևէ լումա հանձնաժողովի անդամներին չի փոխանցել: «Իրավունքի» հետ զրույցում հանձնաժողովի անդամներից մեկը նշեց, որ դիմել է «ՎՏԲ» բանկ` գումարը ստանալու նպատակով, սակայն բանկից նշել են, որ ԿԸՀ-ն համապատասխան ցուցակները բանկին չի փոխանցել:
Հաշվի առնելով մինչ այս եղած ճնշումները իշխանության կողմից՝ կարելի է ողջամիտ կասկած ունենալ, որ այդ գումարները չեն վճարում, որ մարդիկ կախվածության մեջ լինեն և ցուցմունք չտան իշխանության կեղծիքները բացահայտելու համար: Սա էլ յուրատեսակ ընտրակաշառքի մի ձև է: