«Կգաք, դեմ դիմաց կկանգնենք ու կխոսենք և բացատրություն կտաք…»,– սա ասում է Հայոց պատմության մեջ իր դավաճանական ու ստոր արարքներով երևի թե հավասարը չունեցած ազգադավը

Կիսվել

Սենոր Հասրաթյան


«…Հունիսի 18-ին Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին հրավիրում եմ ուղիղ բանավեճի և այդ ժամանակ ամեն ինչ լավ կերևա: Փակ դահլիճներում հեշտ է տղամարդլամիշ լինելը: Կգաք, դեմ դիմաց կկանգնենք ու կխոսենք և բացատրություն կտաք…»,– սա ասում է Հայոց պատմության մեջ իր դավաճանական ու ստոր արարքներով երևի թե հավասարը չունեցած ազգադավը:

Սա ասում է խաղաղ պետականաշինության և իրական մարտադաշտում <<տղամարդլամիշ>> եղած ու երկիրը կործանման եզրին հասցրած անհայրենիքը… Սա ասում է նա, ով չկարողանալով երեք տարվա ընթացքում կատարել իր տված խոստումներից գոնե մեկը, տակավին փորձում է իր իսկ կողմից բազմիցս անգամ արդեն խաբված քաղաքացուն, նորից ու կրկին տանել ոչ մի տեղ տանող ճանապարհով…

Սա համառորեն գնում է այնտեղ, որտեղ հրապարակային լաչառությունն է և ստորությունը, բայց ոչ երբեք պետություն կառուցելու իրական մղումը… Սա, իրոք, չափ ու սահման կորցրած արարածի մեկն է, որին կարելի է խղճալ, սակայն չպետք է ներել …

Այլ լուրեր

Կարդալ նաև