Կապիտուլյանտին կոչ եմ անում ցուցաբերել բարձր պատասխանատվություն և չտանել քաղաքացիական առճակատման. Արթուր Թովմասյան

Կիսվել

Սիրելի հայրենակիցնե՛ր
Կոչ եմ անում բոլորի՛ն, իմ ընկերներին, համախոհներին, ինձ հավատացողներին հունիսի 20-ին անպայման մասնակցել Հայաստանում տեղի ունեցող Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:
Քարոզարշավի վերջին օրը ուզում եմ ասել, որ մենք ձայները փոշիացնելու իրավունք չունենք, մենք այդ արարքով կապիտուլյանտի ջրաղացին ջուր ենք լցնում։ Ես խնդրում և հորդորհում եմ այն իրական ընդդիմադիր ուժերին, որոնք ԱԺ մտնելու թույլատրելի շեմը հաղթահարելու խնդիր ունեն, կոչ անեն իրենց աջակիցներին միավորվել «#Պատիվ_ունեմ N6» կամ «#Հայաստան N24» դաշինքների շուրջ։ Վստահ եմ, որ մեր հասարակությունն ամբողջովին ընկալում է այս պարզ ճշմարտությունը և իր քվեարկությամբ նախապատվությունը կտա հայոց պետականության և անվտանգության օգտին։

Իսկ կապիտուլյանտին կոչ եմ անում ցուցաբերել բարձր պատասխանատվություն և չտանել քաղաքացիական առճակատման մեր առանց այն էլ բզկտված ժողովրդին՝ հանուն իր սեփական ու իր ոհմակի ամբիցիաների։

Ամբիցիաների ժամանակ չէ, այս օրհասական պահին պետք է միավորվել ուժեղների շուրջը և կանգնել Ազգի և Պետության կողքին: Ամբիցիաները կսպասեն, ուստի գնում ու կատարում ենք ՀԱՅԱՆՊԱՍՏ ընտրություն:
Հաջողություն բոլորի՛ս։

Այլ լուրեր

Կարդալ նաև