Քարոզարշավի շրջանականերում երեկ ՔՊ-ականները նախընտրական բուկլետներ են բաժանել «Քանաքեռ ՀԷԿ»-ի տարածքում, վերջիններիս է մոտեցել տարեց տղամարդ և ասել, որ այդ տարածքում բուկլետներ չբաժանեն, այդտեղ ընտրողներ չունեն և թող բուկլետները հավաքեն ու գնան։ Այս մասին գրում է Hraparak.am-ը:
«Սրան ի պատասխան՝ ՔՊ-ականները՝ ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի գլխավորությամբ, վիրավորել են տարեց մարդուն։ Դեպքին միջամտել են տարածքում ապրող մի քանի երիտասարդներ, և իրենց տարածքում ապրող պապիկի պատիվը պահել, ծեծի են ենթարկել ՔՊ-ականներին։
Մեզ ասացին, որ Հակոբ Արշակյանը թեթև վնասվածքներ է ստացել, իսկ մյուս ՔՊ-ականները տեղափոխվել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, նրանցից մեկը կոտրվածքներ էլ ունի։
Մենք փորձեցինք կապվել Հակոբ Արշակյանի հետ՝ նրանից մեկնաբանություն ստանալու համար, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»,-գրում է լրատվամիջոցը: