26.1 C
Yerevan
Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի, 2024

Խաչատուր Սուքիասյանի համեստ ունեցվածքի մի մասը

Կիսվել

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» 5-րդ համար Խաչատուր Սուքիասյանը միայն դրամով ունի շուրջ 5 մլրդ․ այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագրից։

Բացի այդ, Սուքիասյանը հայտարարագրել է նաև 2 մլն դոլար և 150 հազար եվրո դրամական միջոցներ։ Այսինքն՝ դրամով նա ունի ավելի քան 6 մլրդ գումար։ Սուքիասյանը 29 թանկարժեք գույք ունի, որոնց գումարն անցնում է 8 մլն դրամը։ Այդ թվում՝ նկարների մեծ հավաքածու, որոնց շարքում տեսնում ենք Գրիգոր Խանջյանի, Մարտիրոս Սարսյանի, Կոջոյանի, Գարզուի հավաքածուները, Մարտիրոս Սարյանից նրա հավաքածուի մեջ կա 2, իսկ Գարզուից՝ 6 նկար։ 

Սուքիասյանը հայտարարագրել է 5 ձեռագործ հնաոճ խալի, ինչպես նաև հնաոճ կահույք և տնային հնաոճ ժամացույց։ Այս թանկարժեք գույքերի հստակ արժեքը հայտարարագրում նշված չէ, սակայն դրանցից յուրաքանչյուրը գերազանցում է 8 մլն դրամը։

ՔՊ-ի թեկնածուն եկամուտներ է ստացել «Հայէկոնոմբանկ»-ի և «Նարեկ» ՍՊԸ-ի շահաբաժիններից՝ ավելի քան 70 մլն դրամ, ինչպես նաև Տիգրան Մեծ և Նար-Դոս փողոցներում 2 անշարժ գույքի վարձակալությունից՝ ավելի քան 32 մլն դրամ։ Մեկ տարվա կտրվածքով նրա աշխատավարձը ձևավորվել է «Սիլ կոնցեռն» ՍՊԸ-ից՝ 12 մլն դրամ, բացի այդ 112 մլն դրամ եկամուտ է ստացել «Պոլիպլաստ» գործարան ՀՁ ԲԲԸ-ի փոխառությունից։

ԱԺ պատգամավորի գործարար-թեկնածուն 6 տարբեր ընկերություններում բաժնեմասերի տեր է, դրանցից «Գլոբալ Մայնինգ» ՍՊԸ-ում՝ 100 տոկոս, իսկ «Ինլոբբի»-ում՝ 90 տոկոս, ինչպես նաև 45,17 տոկոս բաժնեմաս Երևանի «Պոլիպլաստ» գործարանում։ «Հայէկոնոմբանկում» նա ունի 12,02 տոկոս հասարակ և 5,75 տոկոս արտոնյալ բաժնեմասեր, իսկ «Սիլ ինշուրանսում» 25 տոկոս բաժնեմասի տերն է, 20 տոկոս բաժնեմաս ունի «Բջնի գրուպ» ՍՊԸ-ում։

Սուքիասյանը 37 անշարժ գույքի սեփականատեր է։ Դրանց գերակշիռ մասը Երևանի կենտրոնում է՝ Տիգրան Մեծ պողոտայում, ինչպես նաև Գետառ փողոցում։

Այլ լուրեր

Կարդալ նաև