Լևոն Երանոսյանի գործը դատարանում է. նախագահող դատավորի անունը հայտնի է

Կիսվել

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ոստիկանության պետի նախկին տեղակալ Լևոն Երանոսյանի գործով հայտարարվել է նախաքննության ավարտ:

Մարտի 27-ին ոստիկանության պետի նախկին տեղակալ, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի գործը մուտքագրվել է դատարան:

Մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

Գործը մակագրվել է դատավոր Հարություն Մանուկյանին:

Հիշեցնենք, որ  թվականի սեպտեմբերի 26-ին ՀՔԾ-ն հայտարարել էր, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում  Լևոն Երանոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3–րդ մասերով մեղադրանք է առաջադրվել:

Այլ լուրեր

Կարդալ նաև