3.1 C
Yerevan
Հինգշաբթի, 14 Նոյեմբերի, 2024

«Լուսավոր Հայաստան»-ը՝ ընդդեմ շառլատանների և ի պաշտպանություն անտեղյակ վարկառուների. «Ժամանակ»

Կիսվել

«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մտադիր է օրենսդրական փոփոխությունների միջոցով փակել բոլոր այն շառլատանների ճանապարհը, ովքեր հսկայական գումարներ են աշխատում միամիտ վարկառուների հաշվին:

ԼՀԿ խմբակցությունը խորհրդարան է ներկայացրել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը այլևս հնարավորություն չի տալու անհատներին զբաղվելու միջնորդությամբ, եթե չունեն համապատասխան պայմանագիր բանկերի և վարկային կազմակերպությունների հետ:

Որոշ խարդախներ օգտվելով մարդկանց անտեղյակությունից՝ միջնորդությունների վրա հսկայական գումար էին աշխատում, իբրև թե օգնելով մարդկանց բանկերից և վարկային կազմակերպություններից գումար ստանալ: ԼՀԿ խմբակցությունը որոշել է փակել նման շառլատանների կողմից ազատ գործելու հնարավորությունը»:

 Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այլ լուրեր

Կարդալ նաև