3.1 C
Yerevan
Հինգշաբթի, 14 Նոյեմբերի, 2024

Իսագուլյան․ «Ժամանակի» հրապարակումը իրականության հետ որևէ աղերս չունի»

Կիսվել

«Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Ժամանակ» թերթը գրում է.
Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը բողոքում է, որ իրեն կանչել են Ազգային անվտանգության ծառայություն:
Ըստ Իսագուլյանի՝ իրեն մեղադրում են ինչ-որ տնտեսական հանցագործությունների մեջ, որոնց հետ ինքը ընդհանրապես կապ չունի: Իսագուլյանը կարծում է, որ ինքը քաղաքական հետապնդման զոհ է, և մտադիր է առաջիկայում հանդես գալ համապատասխան հայտարարությամբ:
Շատ ցավում եմ, որ որոշ լրատվամիջոցներ, այս դեպքում՝ «Ժամանակ» օրաթերթը, չխոսելով ինձ հետ, կեղծ տեղեկատվություն է տարածում իր թերթում վերոնշյալի մասին։ 
Տեղեկացնում եմ, որ թերթի հրապարակումը իրականության հետ որևէ աղերս չունի և խորհուրդ կտամ նաև այլ լրատվամիջոցներին, սենսացիոն լուրեր հրապարակելուց առաջ դրանց իսկությունը ճշտել այն անձանց հետ, ում վերաբերվում է այդ տեղեկատվությունը։
Ես միշտ բաց եմ եղել մամուլի համար, հիմա էլ որևէ խնդիր չունեմ, իսկ ինչ վերաբերում է իմ և ԱԱԾ-ի փոխհարաբերություններին, ապա խնդրում եմ որևէ մեկը չանհանգստանա։ Իմ վերաբերմունքը այդ ծառայության ու նրա աշխատակիցների հանդեպ գերդրական է՝ անկախ որևէ հանգամանքից։
Հարգանքներով ՝ «Ազգային Անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյան
Հ․Գ Պահանջում եմ «Ժամանակ» օրաթերթից հերքում տպագրել այդ կեղծ հրապարակման կապակցությամբ»։

Այլ լուրեր

Կարդալ նաև