0.1 C
Yerevan
Չորեքշաբթի, 14 Հունվարի, 2026

Իշխանությունը ոչ միայն որևէ առնչություն չի ունեցել այս 75.5 մլն դոլար ներդրումների հետ, այլև անգամ տեղյակ չի եղել դրանից. «168 ժամ»

Կիսվել

Բանն այն է, որ 2018-ի 3-րդ եռամսյակում հետհեղափոխական իշխանության ներկայացուցիչներն ամենաբուռն կերպով առաջ էին մղում այն թեզը, որ ներդրողները սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ստեղծված քաղաքական իրավիճակը խանգարում է դրան: Սակայն արդեն այսօր հետհայացք նետելով՝ կարող ենք փաստել, որ այդ հայտարարությունները ոչ այլ ինչ էին, քան օպերատիվ տվյալներին և իրավիճակին չտիրապետելու արդյունք: Բնական է, որ հրապարակված վերջին տվյալներն իշխանությունը կներկայացնի՝ որպես գերազանց աշխատանքի արդյունք, ինչը, բնականաբար, հեռու է իրականություն լինելուց:

Իշխանությունը ոչ միայն որևէ առնչություն չի ունեցել այս 75.5 մլն դոլար ներդրումների հետ, այլև անգամ տեղյակ չի եղել դրանից, հակառակ դեպքում՝ իշխանության ներկայացուցիչների կողմից չէինք լսի այդօրինակ հայտարարություններ: Ներդրումային այս ցուցանիշը ևս իներցիոն է, այնպես, ինչպես հենց իշխանությունը բնութագրեց 2019թ. պետական բյուջեն:

Այս անտեղյակությունն ու իրավիճակին չտիրապետելը ոչ այլ ինչ է, քան իշխանության ներդրումային քաղաքականության վերջին կանգառը, և հուսանք, որ գոնե արտահերթ ընտրություններից հետո իշխանությունը վերջին կանգառում ճամպրուկի վրա մտահոգ նստելու փոխարեն՝ կփոխի գնացքը, և ստիպված չենք լինի հույսը դնել, որ իներցիոն շարժումը դրական ուղղությամբ կլինի:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում

Այլ լուրեր

Կարդալ նաև