Տարիներ Հայաստանում, իրենց առաջադեմ համարող գործիչները, ակտիվիստ-երիտասարդները ցույցեր, երթեր էին անում գոռուն-գոչյուններով․ «Մենք ենք տերը մեր երկրի»։ Նրանք սեմինար-քննարկումներ էին կազմակերպում քննադատելով նախկին իշխանություններին Հայաստանի ինքնիշխանությունը, այն ՝ անկախությունը անտեսելու, երբեմն ավելի խիստ՝ վաճառելու մեջ։
Այսօր Հայաստանը վերջնականապես կորցրել է ոչ միայն իր սուվերենությունը, այլև հետաքրքրությունը ողջ աշխարհում։ Բուն Հայաստանի հանրապետության տարածք են ներխուժել թշնամու զորքերը։ Թշնամին չի խորշում հայտարարելով իր նկրտումների մասին ողջ Հայաստանի նկատմամբ։ Սակայն , այն նույն «անկախական» գործիչներն այս ամենը «չեն տեսնում» և ողջ ուժերով պաշտպանում են Հայաստանի անկախությունը ոչնչացրած ողորմելիին։
Այսօր նրանց կարգախոսն է․ « Մենք չենք տերը մեր երկրի», «Կեցցե Հայաստանի ինքնաոչնչացումը»։