26.1 C
Yerevan
Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի, 2024

Ինչպե՞ս վարվել հողավաճառ փաշինյան նիկոլի հետ

Կիսվել

Այսօր հուլիսի 12-ն է։ Երեկ  ուրախացանք անգլիացիների պարտությամբ (ցավալի է, որ առ այսօր Աստված անգլոսաքսերին պատժում է միայն սպորտում և այլ ոչ կարևոր ոլորտներում, այնինչ այդ ցեղատեսակը վաղուց պիտի գոյությունը դադարեցրած լիներ), իսկ այսօր տոնում ենք Ալիև-փաշինյան տանդեմի հերթական հակահայկական փայլուն օպերացիայի երկամսյակը։ Եվ այսպես, ի՞նչ տեղի ունեցավ 2021-ի մայիսի 12-ին։

Այդ օրը ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները ներխուժեցին Հայաստան և առանց որևէ դիմադրության գրավեցին ռազմավարական դիրքեր, մոտ 1000 քառակուսի կիլոմետր տարածք Սյունիքում և Գեղարքունիքում։ Բանն այն է, որ այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 12-ին, կարող էր 1000 անգամ կատարվել նախկին նախագահների՝ Քոչարյանի ու Սարգսյանի օրոք։ Բացատրեմ։ Քոչարյանն ու Սարգսյանը կառավարել են 20 տարի, այսինքն՝ 7305 օր (7300+5 օր նահանջ տարիներին)։ Այդ ընթացքում ունեցել ենք ագրեսիայի մոտ 1000 դեպք, ավելի ստույգ՝ ագրեսիայի փորձ։ Հայկական զինված ուժերն ու սահմանապահները դուրս են շպրտել թշնամուն և միշտ կրել են նրանից քիչ վնաս։ Մի՛շտ։ Չի եղել գեթ մեկ դեպք, երբ թշնամին կարողանար ամրապնդել դիրքերը և երկար մնար մեր տարածքներում։ 2021թ. մայիսի 12-ին մենք տեսանք հերթական ու շատ սովորական դարձած դիվերսիոն օպերացիա, որը չավարտվեց ագրեսորի վտարմամբ, ավարտվեց հայկական տարածքների փաստացի օկուպացիայով։ ՀՀ քաղաքական ղեկավարությունն արգելեց զենք կիրառել, նշանակում է՝ կամավոր թշնամուն ներս թողեց և տարածք հանձնեց, հետո սկսեց կապիկություն անել ՀԱՊԿ-ի հետ, իսկ դրանից հետո գրանտակերների և արևմտյան գործակալների ցանցը սկսեց հակառուսական կամպանիա ծավալել, թե, իբր, տեսնո՞ւմ ես, հայ ժողովուրդ, ռուսը մեր բարեկամը չէ, թուրքին հրահրել է մեզ վրա հարձակվել և այլն, և այլն։

Ի՞նչ հետևություն կարող ենք անել։ Քանի որ Քոչարյանն ու Սարգսյանը թուրք-արևմտյան գործակալներ չեն եղել, նրանց ղեկավարության ներքո զինված ուժերը 20 տարի անընդմեջ կատարել են իրենց պարտքը, առանց որևէ հրահանգի վերադասից, հարկ եղած դեպքում կրակել են, հակագրոհներ են կազմակերպել։ Եվ քանի որ փաշինյան նիկոլը բրիտանա-թուրքական գործակալ է, որին հանձնարարված է Արցախից զատ զիջել նաև Սյունիքը, նա պարզապես արգելում է զինված ուժերին կատարել իրենց գործը և լղոզում իր հանցանքը ՀԱՊԿ-ին ուղղված անիմաստ ու սխալ կազմված դիմումներով՝ հանրությանը բացատրելով, որ «դիվանագիտական» գործիքակազմով կազատենք մեր տարածքները, հո Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չենք սկսելու…

Սա է այն իրականությունը, որը պետք է գիտակցվի յուրաքանչյուր հայի կողմից, եթե, իհարկե, նա տավար չէ և չի անդամակցում փաշինյան նիկոլի նախրին։ Բայց չի կարելի թույլ տալ փաշինյան նիկոլին ավարտին հասցնել հերթական գործարքը Ալիևի հետ։ Ի՞նչ է պետք անել։ Քոչարյանն ու Սարգսյանը, եթե վերցնեն մանդատները, առաջին հերթին պետք է հոռոմցի գլխավոր դատախազին պարտադրեն քրեական հետապնդման ենթարկել ադրբեջանական զորքերին զինված դիմակայություն չցուցաբերած հրամանատարներին։ Կալանքի տակ նրանք արդեն կասեն, թե ինչու չեն դիմադրել, ավելին՝ օպերային արիաներ կերգեն։ Իհարկե, հույս չունեմ, որ հաջողության կհասնենք, բայց պետք է մի բանից սկսել։ Մանավանդ որ Քոչարյանի դաշինքն ասում էր, թե օրուարև չի տալու փաշինյան նիկոլին պառլամենտում։

 

pozor.am

Այլ լուրեր

Կարդալ նաև