«Մամուլում շարունակվում են ակտիվորեն շրջանառվել լուրեր այն մասին, որ Արցախի նախկին ԱԱԾ տնօրեն Կամո Աղաջանյանի ««Կամազի» բացած ճանապարհով Հադրութից թշնամին հասավ Շուշի»: Նույն.լուրերի համաձայն՝ պատերազմից առաջ Կամո Աղաջանյանը վաճառել էր իր նռան այգիները և այլ օբյեկտներ:
Որքանո՞վ են վերոնշյպլ լուրերը իրական, պարոն Աղաջանյանը մինչ օրս որևէ կերպ չի հակադարձել: Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև նրա անվան շուրջ պտտվող այլ կասկածելի տեղեկություններ, «Իրավունքը» փորձեց անձամբ ԱՀ ԱԱԾ նախկին տնօրենից նախ պարզել, թե ինչո՞ւ է նման ստրատեգիական նշանակություն ունեցող հատվածում բեռնատար մեքենաների համար ճանապարհ բացել: Պարոն Աղաջանյանի հետ կարճ զրույցը այս տեսքն ունեցավ.
-Բարև Ձեզ, պարոն Աղաջանյւմն, Ձեզ «Իրավունք» թերթից են անհանգստացնում:
-Բարև Ձեզ, լսում եմ:
-Լա՞վ եք:
-Լավ, շնորհակալություն, Դուք լավ ե՞ք:
-Պարո՛ն Աղաջանյան, Ձեր անձի շուրջ տարատեսակ խոսակցություններ են շրջանառվում, ընդհուպ, որ Դուք ճանապարհ եք բացել, որով...
-Քուրիկ ջան, խնդրում եմ էլի, ես տենց հարցերի չեմ պատասխանում, ուղղակի չեմ ցանկանում:
Առնվազն տարօրինակ է. ԱԱԾ նախկին տնօրենին մեղադրում են այնպիսի գիտակցված արարքների մեջ, որ փոխանակ Արցախի անվտանգությունն ապահովեր, հասցրին կործանման, իսկ նա որևէ բան ասել չի ցանկանում, լռում է: Ուրեմն, սա այն դե՞պքն է, երբ «լռությունը համաձայնության նշան է»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։