Ինձ համար քաղաքի խնդիրների լուծումը և լուծման ճանապարհներ գտնելը ոչ միայն պարտականություն է, այլ պատվի հարց և վստահ եղեք. Դավիթ Համբարձումյան

Կիսվել

Արտատպված է Մասիսի քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու` Դավիթ Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից


Սիրելի հայրենակիցներ, իմ շատ սիրելի մասիսցիներ, քարոզարշավին մնացել է երկու օր:
Բոլորդ տեսել և նկատել եք իմ նվիրումով աշխատանքը, ամեն օր նոր շունչ է առել մեր մեծ տունը’ Մասիս քաղաքը..

Ինձ համար քաղաքի խնդիրների լուծումը և լուծման ճանապարհներ գտնելը ոչ միայն պարտականություն է, այլ պատվի հարց և վստահ եղեք, որ ապագայում էլ իմ աշխատանքը լինելու է մեր քաղաքի և հարակից համայնքների խնդիրների լուծումը…

Շատերը կգան մեծ մեծ խոստումներ կտան և կմոռանան և Ձեզ և մեր քաղաքը…
Մենք միասին պետք է շենացնենք մեր քաղաքը…
Ձեզանից խնդրում և ակնկալում եմ Ձեր քվեն’ ի բարօրություն մեր քաղաքի և մեր իրապես հուսալի ապագայի
Պատիվ Ունեմ…

Այլ լուրեր

Կարդալ նաև