Դավաճանին կապիտուլյանտ մի ըսեր, մեղք է . . .
Պողպատավորին երբեք կապիտեւլյանտ չեմ ասել 2 հիմնական պատճառով.
1. «Կապիտուլյանտը» պետության կապիտուլյացիա ստորագրած անձն է,ով ղեկավարում է պատերազմում պարտված ու թշնամու ողորմածությանը հանձնված պետությունն ու ժողովրդին:
Իմ խորին համզմամբ, կապիտուլյացիա տեղի չի ունեցել, քանի որ Հայաստանի Հանրապետությունը ֆորմալ առումով պատերազմի մեջ չի եղել Ադրբեջանի հետ: Եղել է պետական դավաճանության եղանակով Արցախի պլանավորված հանձնումԱդրբեջնին:
Իսկ անդադար կրկնելով «կապիտուլյանտ» բառը, Հայաստանի քաղաքացիների ենթագիտակցության մեջ ներարկում են թշնամու ողորմածությանը հանձնվածի հոգեբանություն և վարքագիծ:
Իմ համոզմամբ, վերջին 8 ամիսների համազգային բողոքի և ցասումի բացակայությունն ու թշնամու հետ հաշտվելու անթաքույց ցանկությունը պայմանավորված է, ի թիվս այլոց, նաև «կապիտուլացված» լինելու հոգեբանությամբ:
2. Պողպատավորին «կապիտուլյանտ» կոչելով նրա վրային անուղղակիորեն հանվում է հայրենիքի դավաճանի կործանարար պիտակը, ինչը պողպատավորի կողմից օգտագործվեց «այո, ես կապիտուլյանտ եմ, բայց դավաճան չեմ» իր համար շահեկան բանաձևով:
Իմ համոզմունքը եղել և մնում է մեկը. պողպատավորը ՀԱՅՐԵՆԻՔԻ ԴԱՎԱՃԱՆ Է, թուրքական ու ադրբեջնական շահերի պաշտպան, Հայկական ինքնության ու պետության աննախադեպ սպառնալիք: