Ի՞նչ վիճակում է կալանավայրում գտնվող պրոֆեսոր Արմեն Չարչյանը

Կիսվել

«Ինչպե՞ս է պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը, հարմարվե՞լ է արդյոք քրեակատարողական հիմնարկի կենցաղին, հավատո՞ւմ է արդյոք արդարադատության վերականգմանը: Հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ պրոֆեսորի փաստաբան Էրիկ Ալեքսանյանից, ով նախ անդրադար­ձավ պրոֆեսորի առողջական վիճակին՝ մասնավորապես ընդգծելով.

-Պրոֆեսորը շարու­նակում է գտնվել «Վարդաշեն» ՔԿՀ-ում: Առողջական վի­ճակը նորմալ է, չեմ կարող ասել, որ շատ լավ է, բայց համենայնդեպս չի բողո­քում:

— Ի՞նչ է ասում, ինչպե՞ս է տրամադրված:

— Պրոֆեսորը փոխանցում է, որ ինքը շատ ուժեղ է և հավատում է, որ արդարությունը վերականգնվե­լու է: Վստահ է, որ սա էլ կանցնի և, որ ինքը շուտով կգտնվի ազատու­թյան մեջ: Տրամադրությունը բարձր է, պարզապես հիվանդներին է շատ կարոտում, նրանց առողջական վիճակով է մտահոգ:

-Պարո՛ն Ալեքսանյան, առանձին խցո՞ւմ է պահվում պրո­ֆեսորը:

-Ո՛չ, բոլորի հետ հավասար պայմաններում գտնվում է ՔԿՀ-ում:

-Գո՞հ է պայմաններից:

-Որևէ գանգատ այս պահի դրությամբ պարոն Չարչյանը չունի:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին տե­ղի է ունենալու պրոֆեսորի գործով առաջին դատական նիստը, որի ըն­թացքում առաջնահերթությամբ քննվելու է նրա խափանման միջոցի հարցը»

 

Այլ լուրեր

Կարդալ նաև