Ժողովրդի սարսափած ընտրյալները. Ավետիք Իշխանյան

Կիսվել

«Ընտրություննրով» ժողովրդի մանդատը ստացած քաղպայմանագրականները, այնուամենայնիվ ահուսարսափի մեջ են։

Այլևս միայն նրանց պաշտելի առաջնորդը չի լինի պաշտպանված, նույն «ժողովրդից»։ Ազգային ժողովը , այսուհետև կդառնա անխոցելի, անառիկ ամրոց ( չշփոթել դժգույն և դժբախտ Շուշի բերդաքաղաքի հետ), ուր հավքն իր թևով, օձն իր պորտով , չի կարող թափանցել, ի տարբերություն Հայաստանի սահմանների։

Սակայն պարզվում է, որ ՔՊ պատգամավորների վախը դրանով չի վերացել։ Նրանց խնդրանքով, կառավարությունը պայմանագիր է կնքել «Սիլ Գրուպ» կոնցեռնի հետ, պատգամավորներին օրական տակդիրներ (պամպերս) տրամադրելու համար։Տակդիրները նախատեսված են լինելու տղամարդկանց ՝ «Ցռան Վերգո», կանանց համար՝ «Ցռան Վերգուշ» անվանումներով։ Նախատեսված է նաև ԱԺ նախագահի նոր՝ վախը չափող, մոմ թափող խորհրդականի հաստիք ։

Այլ լուրեր

Կարդալ նաև