7.1 C
Yerevan
Երկուշաբթի, 4 Նոյեմբերի, 2024

Թագուհի Թովմասյանը դատի է տվել Լենա Նազարյանին

Կիսվել

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը դատի է տվել ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին: Հունիսի 30-ին նրա հայցը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատավոր Սերգեյ Սահակյանին:

Թովմասյանը պահանջում է վիրավորանք համարվող արտահայտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ փոխհատուցում վճարել:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին ԱԺ-ում Թագուհի Թովմասյանի ելույթից հետո Նազարյանը շշուկով արձագանքել էր՝ «իդիոտկա», սակայն բարձրախոսը միացրած էր եւ այն լսելի դարձավ բոլորի համար։ Իսկ Թովմասյանն ԱԺ ամբիոնից քննադատում էր իշխանության ներկայացուցիչների դիրքորոշումը` զինծառայողների դիերի ու մասունքների ոչ պատշաճ պահման փաստի վերաբերյալ։

Նազարյանի վիրավորական արտահայտությունից հետո Թովմասյանը պահանջեց հրապարակային ներողություն խնդրել։ Սակայն լրագրողների հետ զրույցում Նազարյանն ասաց, թե չի պատրաստվում ներողություն խնդրել, և որ այդ Թագուհի Թովմասյանը պետք է ներողություն խնդրի.

Այլ լուրեր

Կարդալ նաև