26.1 C
Yerevan
Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի, 2024

Ընտրակաշառքի հիմնադիր` Գուրգեն Արսենյանի կարողությունը

Կիսվել

Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանն այս անգամ որոշել է պատգամավոր ընտրվել իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ՔՊ) ցուցակով: Արսենյանը 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով:

2021թ. հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններին Արսենյանը ՔՊԿ-ի ցուցակի անցողիկ տեղում է՝ 14-րդը:

Գուրգեն Արսենյանը պատգամավոր եղած տարիներին գրեթե միշտ պաշտպանել է «հարուստների շահերը»: Դեռևս 2014թ.-ին, երբ Ազգային ժողովում քննարկվում էր թանկարժեք ավտոմեքենաները ակցիզային հարկով հարկելու օրինագիծը, որը հասարակությանն ավելի հայտնի էր՝ «շքեղության հարկ», այն ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարեց, թե ինքը խոսելու է «հարուստների անունից»: Պատգամավորը քննարկման ժամանակ ասաց, որ թանկարժեք ավտոմեքենաները հարկելով` խփում ենք հարուստների գրպանին, ինչը որեւէ օգուտ չի տալիս աղքատներին:

Ինչպես 2014թ.-ին, այնպես էլ այժմ՝ Գուրգեն Արսենյանը հավանաբար որոշել է խորհրդարանում նորից ներկայացնել հարուստներին և պաշտպանել նրանց շահերը:

Գուրգեն Արսենյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 2020թ. մայիսի 1-ից մինչև 2021թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածի գույքի և եկամուտների հայտարարագիր:

 

Այլ լուրեր

Կարդալ նաև