ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին. Բանավեճի է հրավիրում Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում։ Այս մասին նա հրապարակային առաջարկ է հնչեցրել իր ֆեյսբուքյան էջում.
«Հրավեր…
Նիքո՜լ, քանի որ դու թքած ունես Ընտրական օրենսգրքի վրա և արդեն սկսել ես քարոզարշավը, ես քեզ երկրորդ անգամ եմ հրավիրում բանավեճի…
Առաջին հրավերս չընդունեցիր…
Էս անգամ չեմ սատկացնի, արի Հ1-ի եթեր…
Կարծում եմ՝ երկրորդ հրավերս չես մերժի…
Մի՜ վախեցիր, գոնե կյանքում մեկ անգամ տղամարդ եղիր…
Պետրոսին ասա, թող կազմակերպի…
24 ժամ ժամանակ…»։