26.1 C
Yerevan
Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի, 2024

Էռնեկյանը բոլոր իշխանությունների տրամադրության տակ է եղել. Փաշինյանը բացառություն չէ. «Հրապարակ»

Կիսվել

«89-ամյա Էդուարդո Էռնեկյանն ընդունված է եղել մեր բոլոր իշխանությունների կողմից․ Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ 2001-ին, ձեռք է բերել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը՝ «Զվարթնոց» օդանավակայանի հետ, 2006-ին՝ Կոնվերս բանկը, 2003-ին հիմնադրել է «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ն եւ սկսել է «Կարաս» գինու արտադրությունը։ 2004-ից նրա կառավարմանն է հանձնվել «Հայփոստ»-ը։ Սերժ Սարգսյանի օրոք՝ 2013-ին, նա 51 մլն դոլարով ձեռք է բերել ԱԳՆ-ի շենքը, իսկ 2017-ին նրան ազգային հերոսի կոչում են տվել։ Նրան հյուրընկալել են Հովիկ Աբրահամյանը, Կարեն Կարապետյանը եւ այլք։

Երեկ նա Նիկոլ Փաշինյանին ասում էր․ «Պարոն վարչապետ, ուզում էի հնարավորինս արագ գալ եւ Ձեզ շնորհավորել հաղթանակի կապակցությամբ, որովհետեւ դա շատ կարեւոր է, եւ մենք ի սկզբանե աջակցում էինք Ձեր հաղթանակը․․․ ես Ձեր տրամադրության տակ եմ»։

Այլ լուրեր

Կարդալ նաև