Արդյունաբերական կանեփի արտադրության ու վաճառքի համար Հայաստանում արտոնագիր կպահանջվի: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստին «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը:
Փոխնախարարը, մասնավորապես, հիշեցրեց, որ 2021 թվականի թետրվարի 4-ին Կառավարությունը հաստատեց տնտեսական արձագանքման ծրագրի նախագիծը եւ գործողությունների ծրագիրը, որոնք նախատեսում են անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել նոր բերքի աճեցման եւ վերամշակման համար, որոնք կարող են բարձր հավելյալ արժեք ապահովել: «Այս կապակցությամբ Հայաստանում արդյունաբերական կանեփի աճեցման եւ վերամշակման համար անհրաժեշտ է որոշ օրենսդրական փոփոխություններ կատարել»,- պարզաբանեց Գաբրիելյանը:
Այդպես, Հայաստանում կթույլատրվի արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումը եւ մեծածախ վաճառքը: Փոխնախարարը շտապեց նշել, որ արդյունաբերական կանեփը նախատեսված է բացառապես գյուղատնտեսական եւ արդյունաբերական նպատակներով:
Նա հավելեց, որ կանեփի արտադրությունն ու դրա վերամշակումը թույլ կտան կանաբիդոլի յուղ ստանալ, որը կիրառման լայն շրջանակ ունի` կոսմետիկայի արտադրությունից մինչեւ բժշկական ոլորտ: Լիցենզիաները կտրամադրվեն 10 տարի ժամկետով: